2022 թ հուլիսի 11 -ին ժամը 1130-ին, ՀՀ Լոռու մարզի Սարչապետի համայնքապետարանի կողմից, ՀՀ Լոռու մարզի Սարչապետի համայնքապետարանում` 1-ին փողոց, թիվ 67 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարում՝ բաց, դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1. ՀՀ Լոռու մարզի, Սարչապետ համայնքի,Նորաշեն բնակավայրում գտնվող հողամասը, մակերեսը` 0.10767 հա ծածկագիր՝ 06-082-0017-0009, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, օգտագործման նպատակը՝ սպասարկման օբյեկտ կառուցելու համար: Օտարվող անշարժ գույքի մեկնարկային գինը` 229 240 (երկու հարյուր քսանինը հազար երկու հարյուր քառասուն) ՀՀ դրամ է:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերն ընդունվում են յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հուլիսի 4 -ը, ժամը 18:00-ն: Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով, վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ կանխիկ, քայլի նվազագույն չափը մեկնարկային գնի 5 %-ի չափով, աճուրդի մասնակցության վճարը 1000 ՀՀ դրամ է: Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ աճուրդի անցկացման վայրում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սարչապետի համայնքապետարան (077) 86-74-59 հեռախոսահամարով: