Այսօր: Ուրբաթ, 1 Հուլիսի 2022թ.
Սարչապետի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.06.22 ԿՑՈՐԴՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Սարչապետի համայնքապետարանի համատեղ՝ «Սարչապետի համայնքային ավտոպարկի համալրում» ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել ծրագրով նախատեսված թվով 4 կցորդներ՝ 1 պարարտանյութ ցրիչ, 1 գութան և 2 տափանող սկավառակ (դիսկա):
Ծրագրի ընդհանուր արժեքն է՝ 12 945 000, որից՝ 3 240 168 ՀՀ դրամը (25%) համայնքի ներդրում և 9 704 832 ՀՀ դրամը (75%) ՄՀԸ ներդրում:
Կցորդները արդեն ներկրված են և պատրաստ են օգտագործման ի օգուտ համայնքի:
01.06.22 ՀՈՒՆԻՍԻ 1

Սարչապետի համայնքապետարանը՝ հանձինս համայնքի ղեկավար Բորիս Բարոյանի շնորհավորում է բոլոր մանուկներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով անհոգ մանկություն, խաղաղ ու անամպ երկինք, թող որ իրականություն դառնան ամենավառ երազանքները, և որ ամառային այս ջերմ ու տաք գույներով ներկվի մեր մանուկների հեքիաթային կյանքը:

05.05.22 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
Հարգելի՛ բնակիչներ
Սույն թվականի մայիսի 10-ին ժամը 11:30-ին գ. Սարչապետ փ.1, թիվ 67 հասցեում՝ Սարչապետի համայնքապետարանում կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային երկրորդ ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային երկրորդ ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին Ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Համայնքային երկրորդ ընդհանուր ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հեռ. 077867459
Էլ. հասցե. ssarchapet@mail.ru
04.04.22 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

 Սույն թվականի ապրիլի 4-ին ժամը 11:30-ին Սարչապետի համայնքապետարանում՝ ՀՀ Լոռու մարզ, Սարչապետ համայնք, բնակավայր Սարչապետ, փ. 1 թիվ 67 հասցեում տեղի ունեցավ Սոցիալական ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի համայնքի ընդհանուր ժողով: Ժողովի արձանագրության քաղվածքը՝ կից ֆայլով:

29.03.22 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ բնակիչներՍույն թվականի ապրիլի 4-ին ժամը 11:30-ին Սարչապետի համայնքապետարանում՝ ՀՀ Լոռու մարզ, Սարչապետ համայնք, բնակավայր Սարչապետ, փ. 1 թիվ 67 հասցեում, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային առաջին ընդհանուր ժողով: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային առաջին ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին Ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:Հեռ. ... Մանրամասն
08.02.22 Կանանց միջազգային տոն
Սարչապետի համայնքապետարանը՝ հանձինս համայնքի ղեկավար Բորիս Բարոյանի, շնորհավորում է կանանց և աղջիկներին գարնանային այս գեղեցիկ տոնի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթելով առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ ու աշխատանքային հաջողություններ: Այս գեղեցիկ տոնին թո՛ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել կյանքը։
Սարչապետ համայնքի թվով 8 բնակավայրերի 158 աշխատող կանանց և աղջիկներին համայնքապետարանի կողմից հանձնվել են փոքրիկ նվերներ՝ ծաղիկներ և կոնֆետներ։
03.02.22 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՍարչապետ  համայնքի   հարգելի բնակիչներ 2022թ․ փետրվարի 08-ին-ին, ժամը 10-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի « Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը   հրավիրում է Ձեզ մասնակցելու  hամայնքային ընդհանուր ժողովի, որը կկայանա   Սարչապետ համայնքի համայնքապետարանի վարչական շենքում Սիրով տեղեկացնում ենք, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործընկերությամբ և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մեկնարկել ... Մանրամասն
03.02.22 ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ
   գ.Սարչապետ                                                 03.02.2022թ. Սույնով Սարչապետի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի փետրվարի 04-ից մինչև փետրվարի 18-ը ներառյալ, Սարչապետ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման և համայնքի 2021 թ. տարեկան աշխատանքային պլանի իրականացման տարեկան հաշվետվությունների վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:Շահագրգիռ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու թիվ 11 նիստ /2-րդ մաս
Սարչապետ համայնքի ավագանու հերթական՝ թիվ 11 նիստ \
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ N 10, 28.08.2020-ՄԱՍ 1
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ N 10, 28.08.2020-ՄԱՍ 2
Սարչապետի մասին
Մենք ենք մեր սարերը
Սարչապետ համայնքի խնդիրները
Երկիրը երկիր է
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. Սարչապետ
(077)867459
ssarchapet@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner