Համայնքի արխիվից փաստաթղթի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է դիմել արխիվավարին` գրավոր կամ բանավոր ձևով: Արխիվավարի կողմից ստուգվում է բնակչի ինքնությունը և ճշտվում է նրա իրավասությունը տվյալ արխիվային փաստաթղթի կրկնօրինակը ստանալու համար: Ճշտումից հետո փնտրվում է փաստաթուղթը` հայտնաբերման դեպքում բնակչի կողմից վճարվում է տեղական վճար` յուրաքանչյուր փաստաթղթի համար 1000դրամ: Այնուհետև պատրաստվում է պահանջվող փաստաթղթից 2 օրինակ: Կրկնօրինակները ներկայացվում են աշխատակազմի քարտուղարին` հաստատվելու քաղաքապետարանի կնիքով և տրվում է §Իսկականի հետ ճիշտ է¦ մակագրություն: Փաստաթղթի բնօրինակն արխիվացվում է: Արխիվավարության մատյանում նշվում է տրված փաստաթղթի համարը, տեսակը, ստացողի անունը, ազգանունը և ստորագրությունը: Բնակչի ստորագրությամբ նրան է հանձնվում փաստաթղթի մեկ օրինակը: Փաստաթղթի 2-րդ օրինակը վճարման անդորրագրին կից արխիվացվում է: Չարենցավան համայնքի արխիվի հասցեն է` Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ, քաղաքապետարան. 2-րդ հարկ, 208 սենյակ: std symptoms checker
open gonorrhea and chlamydia treatment
text monitoring app for android
site cell spying software