Այսօր: Հինգշաբթի, 11 Օգոստոսի 2022թ.
Սարչապետի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նադյա Բարոյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/06/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
04/07/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2022 թ հուլիսի 11 -ին   ժամը 1130-ին, ՀՀ Լոռու մարզի Սարչապետի համայնքապետարանի կողմից,  ՀՀ  Լոռու մարզի  Սարչապետի  համայնքապետարանում`   1-ին փողոց, թիվ 67 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարում՝ բաց, դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1.  ՀՀ Լոռու մարզի, Սարչապետ համայնքի,Նորաշեն  բնակավայրում գտնվող հողամասը, մակերեսը` 0.10767 հա  ծածկագիր՝ 06-082-0017-0009, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, օգտագործման նպատակը՝ սպասարկման օբյեկտ կառուցելու համար: Օտարվող անշարժ գույքի  մեկնարկային գինը`  229 240 (երկու հարյուր քսանինը հազար երկու հարյուր քառասուն) ՀՀ  դրամ է:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերն ընդունվում են յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հուլիսի 4 -ը, ժամը 18:00-ն: Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ  օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով, վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ կանխիկ, քայլի նվազագույն չափը մեկնարկային գնի 5 %-ի չափով, աճուրդի մասնակցության վճարը 1000 ՀՀ դրամ է: Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ աճուրդի անցկացման վայրում: Լրացուցիչ  տեղեկությունների  համար  դիմել  Սարչապետի  համայնքապետարան  (077) 86-74-59  հեռախոսահամարով:

 

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու թիվ 11 նիստ /2-րդ մաս
Սարչապետ համայնքի ավագանու հերթական՝ թիվ 11 նիստ \
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ N 10, 28.08.2020-ՄԱՍ 1
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ N 10, 28.08.2020-ՄԱՍ 2
Սարչապետի մասին
Մենք ենք մեր սարերը
Սարչապետ համայնքի խնդիրները
Երկիրը երկիր է
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. Սարչապետ
(077)867459
ssarchapet@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner