Այսօր: Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021թ.
Սարչապետի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անժելա Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
27/05/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/12/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման (ՍՆՏԶ) ԼՖ Ծրագրի երկրորդ բաղադրիչի հայտատու համայնքում իրականացված բնակավայրային իրազեկման միջոցառումների

 

27ՄԱՅԻՍ 2021թ

Սարչապետ,Սարչապետ, Նորաշեն, Պրիվոլնոյե, Արծնի, Ապավեն, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան, Լոռի

բնակավայր, համայնք, մարզ

1. Բնակավայրային ժողով

 Ժողովի մասնակիցների թիվը`44 հոգի, այդ թվում կին՝24

 Լսեցին.

 ա) Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանին, ով  ներկայացրեց  ՍՆՏԶ ծրագրի ուղղվածությունը, նպատակները և համայնքի՝ Ծրագրին մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև ենթածրագրի գաղափարների ընտրության ժողովին  քննարկված ծրագրային  գաղափարները՝ուղղված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

բ) Անժելա Մարտիրոսյանին,

    ով ներկայացրեց ենթածրագրի գաղափարների ընտրության ժողովին  քննարկված ծրագրային   գաղափարները՝ուղղված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝

 1.Արևային մարտկոցների տեղադրում

2.Գյուղատնտեսական մթերքների արտադրության խթանում

3.Ներհամայնքային տրանսպորտ

4.Գազաֆիկացում

 գ)հիմնավորեցին ընտրված  գաղափարի կարևորությունը

Սարչապետի համայնքապետարանը էլեկտրաէներգիայի շահագործման համար ամսեկան վճարում է 700 000-1 000 000 ՀՀ դրամ, որի մեծ մասը կազմում է Սարչապետ համայնքի թվով ութ բնակավայրերի գիշերային լուսավորության ծախսը: Համայնքի երեք բնակավայրերում բացակայում է գազաֆիկացումը, որտեղ վարչական շենքերի ջեռուցումը իրականացվում է էլեկտրաէներգիայի միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բոլոր վարչական շենքերի, համայնքային ՀՈԱԿ-ների, հասարակական նշանակության շենքերի ջեռուցումը, ինչպես նաև գիշերային լուսավորությունը կազմակերպել արևային մարտկոցների միջոցով, ինչը համայնքի բյուջեին տարեկան 10 000 000 դրամի խնայողություն կբերի, հնարավորություն կստեղծի օրվա ողջ մութ ժամանակահատվածը համայնքի բնակավայրերի փողոցները լուսավորել, իսկ խնայված միջոցներով հաջորդ տարիներին իրականացնել զարգացման այլ ծրագրեր:

 

դ)բարձրաձայնվեցին հետևյալ հարցերը

Ներկայացված գաղափարը արժանացել է հավանության հարցեր չեն հնչել:

 2. Իրազեկման այլ միջոցառումներ

 ա) Հայտարարություններ՝ փակցվել են բնակավայրերի ցուցատախտակներին,

բ) Համացանցի կիրառություն՝ ժողովների մասին հայտարարությունները և արձանագրությունները տեղադրվել են համայնքային պաշտոնական կայքեջում և ֆեյսբուքյան էջում:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1.2ՄԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու թիվ 11 նիստ /2-րդ մաս
Սարչապետ համայնքի ավագանու հերթական՝ թիվ 11 նիստ \
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ N 10, 28.08.2020-ՄԱՍ 1
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ N 10, 28.08.2020-ՄԱՍ 2
Սարչապետի մասին
Մենք ենք մեր սարերը
Սարչապետ համայնքի խնդիրները
Երկիրը երկիր է
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. Սարչապետ
(077)867459
sarchapet.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner