Այսօր: Կիրակի, 11 Ապրիլի 2021թ.
Սարչապետի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անժելա Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/03/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
14/04/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 2021թ. ապրիլի 20-ին   ժամը 1500-ին, ՀՀ Լոռու մարզի Սարչապետի համայնքապետարանի կողմից,  ՀՀ  Լոռու մարզի  Սարչապետի  համայնքապետարանում`   1-ին փողոց, թիվ 67 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարում՝ բաց, դասական աճուրդի միջոցով:

Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1.  ՀՀ Լոռու մարզի, Սարչապետ համայնքի, գ.Պրիվոլնոյե հասցեում գտնվող հողամասը, մակերեսը` 0.49544 հա, ծածկագիր՝ 06-092-0010-0023, նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, օգտագործման նպատակը` գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու համար: Օտարվող անշարժ գույքի մեկնարկային գինը`   1 406 058 (մեկ միլիոն չորս հարյուր վեց հազար հիսունութ) ՀՀ  դրամ է: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, առկա է ճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր և ջրագիծ անցկացնելու հնարավորություն:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
 ա/ հայտ, բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր, գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Հայտերն ընդունվում են յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի ապրիլի 14-ը, ժամը 18:00-ն: Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով, վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ կանխիկ, աճուրդի մասնակցության վճարը 1000 ՀՀ դրամ է:Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ աճուրդի անցկացման վայրում:Լրացուցիչ  տեղեկությունների  համար  դիմել  Սարչապետի  համայնքապետարան  (077) 86-74-59  հեռախոսահամարով:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու թիվ 11 նիստ /2-րդ մաս
Սարչապետ համայնքի ավագանու հերթական՝ թիվ 11 նիստ \
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ N 10, 28.08.2020-ՄԱՍ 1
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ N 10, 28.08.2020-ՄԱՍ 2
Սարչապետի մասին
Մենք ենք մեր սարերը
Սարչապետ համայնքի խնդիրները
Երկիրը երկիր է
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. Սարչապետ
(077)867459
sarchapet.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner