Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2019թ.
Սարչապետի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անժելա Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
11/11/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
09/12/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 2019թ. դեկտեմբերի 12 -ին   ժամը 1100-ին, ՀՀ Լոռու մարզի Սարչապետի համայնքապետարանի կողմից,  ՀՀ  Լոռու մարզի  Սարչապետի  համայնքապետարանում`   1-ին փողոց, թիվ 67 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարում՝ բաց, դասական աճուրդի միջոցով:

       Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`

Լոտ 1.  ՀՀ Լոռու մարզի, Սարչապետ համայնքի, գ.Պրիվոլնոյե,  6-րդ փողոց, թիվ 40  հասցեում գտնվող հողամասը, մակերեսը` 0.79202 հա, ծածկագիր՝ 06-092-0122-0001, նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, օգտագործման նպատակը` արտադրամաս կառուցելու: Օտարվող անշարժ գույքի  մեկնարկային գինը`   570 254 (հինգ հարյուր յոթանասուն հազար երկու հարյուր հիսունչորս) ՀՀ  դրամ է:     

      Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, առկա է ճանապարհ:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

 ա/ հայտ,

բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,

գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի դեկտեմբերի 09-ը, ժամը 10:00-ն: Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:

 Նախավճարի չափը մեկնարկային գնի 5 %-ի չափով, աճուրդի մասնակցության վճարը 1000 դրամ:

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  դիմել  Սարչապետի  համայնքապետարան  (077) 86-74-59  հեռախոսահամարով:

Բոլորը
Սարչապետ համայնքի խնդիրները
Երկիրը երկիր է...գյուղ Սարչապետ
Սարչապետ համայնքի խնդիրները
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. Սարչապետ

(077)867459

sarchapet.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner