Այսօր: Շաբաթ, 25 Մայիսի 2019թ.
Սարչապետի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անժելա Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/05/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
06/06/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Սարչապետի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-2

Առաջատար մասնագետը՝

կատարում է քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.

ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

ապահովում է ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի, ավարտված շինարարական օբյեկտի շահագործման թույլտվության տրամադրումը և կատարումը.

քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է ավագանու նիստերին ներկայացվող իր ոլորտի հետ կապված հարցերի նախագծերի նախապատրաստումը.

քարտուղարի հանձնարարությամբ կազմում և համայնքի ղեկավարին, ավագանուն է ներկայացնում համայնքի գլխավոր հատակագծի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների նախագծերը.

մասնակցում է համայնքի  տարածքում  աղբահանության  և  սանիտարական  մաքրման  կազմակերպման աշխատանքներին և ապահովում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.

մասնակցում է համայնքային գերեզմանատների գործունեության կազմակերպման, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.

առաջարկություն է ներկայացնում քարտուղարին հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ.

քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործումը և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանումը.

իր լիազորությունների սահմաններում կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.

օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման աշխատանքները և կազմում ու համայնքի ղեկավարին, ավագանուն  է ներկայացնում համայնքի հողային հաշվեկշռի նախագիծը.

այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

մասնակցում է համայնքի պաշտոնական կայքի վարման աշխատանքներին.

մասնակցում է համայնքի գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառման աշխատանքներին.

աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:

Առաջատար  մասնագետն ունի  օրենքով,  իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`

         ա) առնվազն միջնակարգ կրթություն.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության հողային և քաղաքացիական օրենսգրքերի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքաշինության մասին»,«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Սարչապետի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Սարչապետի համայնքապետարանի աշխատակազմ (ՀՀ Լոռու մարզ, Սարչապետ համայնք, գ. Սարչապետ, հեռ.՝ 077-86-74-59) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-2-21-04)։

 

Մրցույթը կկայանա 2019թ. հունիսի 21-ին ժամը 12.30-ին` Սարչապետի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ. հունիսի 6–ը:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Երկիրը երկիր է...գյուղ Սարչապետ
Հայի ուժը N144 Սառչապետ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. Սարչապետ

(077)867459

sarchapet.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner