Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019թ.
Սարչապետի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.02.21 ՍԱՐՉԱՊԵՏ
Սարչապետ համայնքը կազմավորվել է 19-րդ դարի 20-30-ական թվականներին: Բնակչության հիմնական մասը Արևմտյան Հայաստանի Մուշից, Ալաշկերտ գավառի  Մոլեսման գյուղից գաղթածներն են, որոնք տեղահանվել են վերոհիշյալ և մյուս գավառներից 1826-28թթ. Ռուս-Պարսկական պատերազմի օրերին: Ինչպես պատմում են, այսպիսի հալածական մի խումբ էլ մի օր իրենց ճռճռան սայլերով, սովահալած հասել են Լոք սարի լանջը, դեպի անտառ հասնելու միտումով: Բերնեբերան անցած պատմությունը հանգում է նրան, որ սայլի անիվը ջարդվել է, առաջընթացն ընդհատվել և հիշյալ ընտանիքները ծվարել են Վիրահայոց լեռների երկրորդ թագուհու /Լալվարից հետո/ Լոք սարի ստորոտում, որը հյուսիսից սահմանակից է Վրաստանին:Գյուղը  կրում է Սարչապետ անվանումը, որն երբևէ փոփոխության ... Մանրամասն
19.11.19 ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՊԱՎԵՆ ԵՎ ԱՐԾՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

19.11.2019թ.-ին Սարչապետի համայնքապետարանի գույքագրման հանձնաժողովի կողմից՝ Ապավեն և Արծնի բնակավայրերում, անցկացվեցին գույքագրման աշխատանքներ: Ապավեն բնակավայրում խոշորացումից հետո ստացված գրասենյակային <<գույքը>> օգտագործման ենթակա չէր և հանձնաժողովի կողմից կազմվեց դուրսգրման ակտ: Արծնի բնակավայրում համայնքային գույքը գտնվում էր բավականին լավ վիճակում : Հանձնաժողովի կողմից կատարվեց գույքի համարակալման, տվյալների ճշգրտման և ցուցակագրման աշխատանքներ: Ստորև Ձեզ ենք ներկայացնում գույքագրման նկարները:

19.11.19 ԱՊԱՎԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Ապավեն բնակավայրում վերանորոգվում է վարչական ղեկավարի աշխատասենյակը, տեղադրվել են լուսամուտներ, այս պահին իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ: 

12.11.19 ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 Սարչապետ համայնքի Սարչապետ բնակավայրում կատարվում են գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներ:  Կենտրոնական 1-ին փողոցում տեղադրվում են նոր սյուներ և հին լուսատուները փոխարինվում են նոր էկոնոմ Լեդ լամպերով:

11.11.19 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ Սարչապետ համայնքի ավագանու հերթական նիստի վերաբերյալ

Համայնքը

Միջոցառման անվանումը

Օրը

Ժամը

Անցկացման վայրը

Սարչապետ

Ավագանու հերթական նիստ

15.11.2019թ.

15:00

Սարչապետի համայնքապետարանի վարչական շենք, ավագանու նստավայր (ՀՀ, Լոռու մարզ, գ.Սարչապետ, փ.1, շենք 67)

08.11.19 ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՓՈՍԱԼՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԹԵՑՈՒՄ

Ներհամայնքային ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքները շարունակվում են։

Հերթական աշխատանքները կատարվում են Ձորամուտ և Գոգավան բնակավայրերում։ 

29.10.19 ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՓՈՍԱԼՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԹԵՑՈՒՄ

 Այս տարվա հոկտեմբերի զգալիորեն տաք եղանակը նպասավոր էր համայնքի ճանապարհներին արվող փոսալցման  և հարթեցման աշխատանքների անխոչընդոտ կազմակերպման համար: Համայնքի միջոցներով Պրիվոլնոյե բնակավայրում իրականացվող աշխատանքները մոտենում են ավարտին:

28.10.19 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ Սարչապետ համայնքի ավագանու արտահերթ նիստի վերաբերյալ

Համայնքը

Միջոցառման անվանումը

Օրը

Ժամը

Անցկացման վայրը

Սարչապետ

Ավագանու արտահերթ նիստ

29.10.2019թ.

12:00

Սարչապետի համայնքապետարանի վարչական շենք, ավագանու նստավայր (ՀՀ, Լոռու մարզ, գ.Սարչապետ, փ.1, շենք 67)

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սարչապետ համայնքի խնդիրները
Երկիրը երկիր է...գյուղ Սարչապետ
Սարչապետ համայնքի խնդիրները
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. Սարչապետ

(077)867459

sarchapet.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner