20.06.22
ԿՑՈՐԴՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
|
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Սարչապետի համայնքապետարանի համատեղ՝ «Սարչապետի համայնքային ավտոպարկի համալրում» ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել ծրագրով նախատեսված թվով 4 կցորդներ՝ 1 պարարտանյութ ցրիչ, 1 գութան և 2 տափանող սկավառակ (դիսկա): Ծրագրի ընդհանուր արժեքն է՝ 12 945 000, որից՝ 3 240 168 ՀՀ դրամը (25%) համայնքի ներդրում և 9 704 832 ՀՀ դրամը (75%) ՄՀԸ ներդրում: Կցորդները արդեն ներկրված են և պատրաստ են օգտագործման ի օգուտ համայնքի:
|
|
01.06.22
ՀՈՒՆԻՍԻ 1
|
Սարչապետի համայնքապետարանը՝ հանձինս համայնքի ղեկավար Բորիս Բարոյանի շնորհավորում է բոլոր մանուկներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով անհոգ մանկություն, խաղաղ ու անամպ երկինք, թող որ իրականություն դառնան ամենավառ երազանքները, և որ ամառային այս ջերմ ու տաք գույներով ներկվի մեր մանուկների հեքիաթային կյանքը:
|
|
05.05.22
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
|
Հարգելի՛ բնակիչներ Սույն թվականի մայիսի 10-ին ժամը 11:30-ին գ. Սարչապետ փ.1, թիվ 67 հասցեում՝ Սարչապետի համայնքապետարանում կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային երկրորդ ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային երկրորդ ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին Ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Համայնքային երկրորդ ընդհանուր ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում: Հեռ. 077867459 Էլ. հասցե. ssarchapet@mail.ru
|
|
04.04.22
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
|
Սույն թվականի ապրիլի 4-ին ժամը 11:30-ին Սարչապետի համայնքապետարանում՝ ՀՀ Լոռու մարզ, Սարչապետ համայնք, բնակավայր Սարչապետ, փ. 1 թիվ 67 հասցեում տեղի ունեցավ Սոցիալական ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի համայնքի ընդհանուր ժողով: Ժողովի արձանագրության քաղվածքը՝ կից ֆայլով:
|
|
29.03.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներՍույն թվականի ապրիլի 4-ին ժամը 11:30-ին Սարչապետի համայնքապետարանում՝ ՀՀ Լոռու մարզ, Սարչապետ համայնք, բնակավայր Սարչապետ, փ. 1 թիվ 67 հասցեում, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային առաջին ընդհանուր ժողով: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային առաջին ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին Ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:Հեռ. ...
Մանրամասն |
|
08.02.22
Կանանց միջազգային տոն
|
Սարչապետի համայնքապետարանը՝ հանձինս համայնքի ղեկավար Բորիս Բարոյանի, շնորհավորում է կանանց և աղջիկներին գարնանային այս գեղեցիկ տոնի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթելով առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ ու աշխատանքային հաջողություններ: Այս գեղեցիկ տոնին թո՛ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել կյանքը։ Սարչապետ համայնքի թվով 8 բնակավայրերի 158 աշխատող կանանց և աղջիկներին համայնքապետարանի կողմից հանձնվել են փոքրիկ նվերներ՝ ծաղիկներ և կոնֆետներ։
|
|
03.02.22
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՍարչապետ համայնքի հարգելի բնակիչներ 2022թ․ փետրվարի 08-ին-ին, ժամը 10-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի « Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը հրավիրում է Ձեզ մասնակցելու hամայնքային ընդհանուր ժողովի, որը կկայանա Սարչապետ համայնքի համայնքապետարանի վարչական շենքում Սիրով տեղեկացնում ենք, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործընկերությամբ և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մեկնարկել ...
Մանրամասն |
|
03.02.22
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ
|
գ.Սարչապետ 03.02.2022թ. Սույնով Սարչապետի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի փետրվարի 04-ից մինչև փետրվարի 18-ը ներառյալ, Սարչապետ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման և համայնքի 2021 թ. տարեկան աշխատանքային պլանի իրականացման տարեկան հաշվետվությունների վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:Շահագրգիռ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |