01.02.21
ՍԱՐՉԱՊԵՏ
|
Սարչապետ համայնքը կազմավորվել է 19-րդ դարի 20-30-ական թվականներին: Բնակչության հիմնական մասը Արևմտյան Հայաստանի Մուշից, Ալաշկերտ գավառի Մոլեսման գյուղից գաղթածներն են, որոնք տեղահանվել են վերոհիշյալ և մյուս գավառներից 1826-28թթ. Ռուս-Պարսկական պատերազմի օրերին: Ինչպես պատմում են, այսպիսի հալածական մի խումբ էլ մի օր իրենց ճռճռան սայլերով, սովահալած հասել են Լոք սարի լանջը, դեպի անտառ հասնելու միտումով: Բերնեբերան անցած պատմությունը հանգում է նրան, որ սայլի անիվը ջարդվել է, առաջընթացն ընդհատվել և հիշյալ ընտանիքները ծվարել են Վիրահայոց լեռների երկրորդ թագուհու /Լալվարից հետո/ Լոք սարի ստորոտում, որը հյուսիսից սահմանակից է Վրաստանին:Գյուղը կրում է Սարչապետ անվանումը, որն երբևէ փոփոխության ...
Մանրամասն |
|
23.12.20
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԻՄՆՈՒՄ
|
13.08.2020-05.11.2020 ընթացքում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) ի դեմս հայաստանյան գրասենյակի Սարչապետ համայնքում իրականացրել է <<Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնադրում>> ծրագիրը: Ծրագրի նախնական արժեքը կազմել է 10.390.610 ՀՀ դրամ: Ծրագրի ընթացքում Սարչապետի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկում վերանորոգվել է 52.8 քմ մակերեսով աշխատանքային տարածք, շենքի դիմային մասից բացվել է նոր դուռ, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, անցկացվել է էլեկտրասնուցման և անվտանգության համակարգեր, անցկացվել է ջեռուցման նոր համակարգ, կահավորվել է գրասենյակային նոր գույքով: Գրասենյակային գույքի արժեքը կազմել է՝ 2.732.850 ՀՀ դրամ, իսկ շինարարության ընդհանուր ...
Մանրամասն |
|
24.11.20
ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ-2020 ԹՎԱԿԱՆ
|
Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Սարչապետ համայնքի համատեղ՝ նախնական 154 900 000 ընդհանուր բյուջեով 2020 թվականի ընթացքում իրականացվել է <<Սարչապետ համայնքի գյուղատնտեսության զարգացման և կոմունալ ծառայությունների բարելավում>> ծրագիրը, որը նպատակ ունի Սարչապետ համայնքի տարածքում գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի ավելացման, արդյունավետության բարձրացման, կոմունալ ծառայությունների սպասարկման որակի բարելավման: Ծրագրով ձեռք է բերվել հետևյալ տեխնիկան և կցորդները՝• սրսկիչ- 1 միավոր-1 000 000 ՀՀ դրամ,• գութան-1 միավոր-4 852 000 ՀՀ դրամ,• հողի ֆրեզային փխրեցուցիչ-2 միավոր-2 470 ...
Մանրամասն |
|
20.11.20
<< ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՊՈՒՐԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ>> ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Սարչապետ համայնքի Նորաշեն բնակավայրում իրականացվել է<< Նորաշեն բնակավայրի հուշարձանի վերանորոգում և շրջակա պուրակի բարեկարգում>> ծրագիրը: Շինարարության արժեքը կազմել է 5 718 000 (հինգ միլիոն յոթ հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են <<ՏՐԱՆՍ ՇԻՆ>> ՍՊԸ-ի կողմից: Ծրագրի ընթացքում վերանորոգվել է 223 քմ տարածք, ցանվել է գազոն, տնկվել են 16 հատ <<Տույա>> տեսակի ծառեր, տեղադրվել են 8 հատ լուսարձակներ: Ծրագրի ընդհանուր արժեքը (ներառյալ նախգծման, հեղինակային հսկողության, տեխնիկական հսկողության և այլն) կազմել է 6 086 000 (վեց միլիոն ութսունվեց հազար) ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել ...
Մանրամասն |
|
11.11.20
ՊԵՏՐՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
|
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Սարչապետ համայնքի Պետրովկա բնակավայրում իրականացվել է <<Սարչապետ համայնքի Պետրովկա բնակավայրի դպրոցի շենքի վերակառուցումը հանդիսությունների սրահի>> ծրագիրը: Շինարարության արժեքը կազմել է 17 650 200 (տասնյոթ միլիոն վեց հարյուր հիսուն հազար երկու հարյուր) ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են <<ՄԱԳ-ԷԼԵԿՏՐՈՆ>> ՍՊԸ-ի կողմից: Ծրագրի ընթացքում վերանորոգվել է 107.8 քմ տարածք, կառուցվել՝ 49 քմ, անցկացվել է ներքին ջեռուցման ցանց, ներքին տաք և սառը ջրամատակարարում, էլ. մատակարարում: Ծրագրի բյուջեից բացի համայնքի միջոցներով իրականացվել է նաև շենքի տարածքի ցանկապատում՝ 102 գծամետր մետաղյա ցանկապատ, 602 800 (վեց հարյուր երկու հազար ութ հարյուր) ...
Մանրամասն |
|
|
06.10.20
ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
|
Սարչապետ համայնքում բնակվող և արտերկրում գտնվող ՍԱՐՉԱՊԵՏՑԻՆԵՐԻ կողմից <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին փոխանցվել է 3 750 000 /երեք միլիոն յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: Սարչապետիցիները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրեց համախմբվածությունը: Շնորհակալություն՝ ռուսաստանաբնակ սարչապետցիներին, հայ ազգի բարեկամ և հանգանակությանը մասնակից այլ ազգի ներկայացուցիչներին և հանգանակության գլխավոր նախաձեռնողնեից հատկապես Հունան Արշակի Առաքելյանին և բոլորին, բոլորին:
|
|
05.10.20
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
|
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարության ուսուցողական ձեռնարկից.Բնակչության նախազգուշացման համար կիրառվում են հետևյալ ազդարարման ազդանշանները` «Օդային տագնապ», «Ուշադրություն բոլորին»: Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`«Օդային տագնապ» ազդանշանը տրվում է օդային հարձակման դեպքում,«Ուշադրություն բոլորին» ազդանշանը տրվում է արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի և օդային տագնապի ավարտի դեպքում: «Օդային տագնապ» – Էլեկտրաշչակների միջոցով`ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ)։ Այս դեպքում․Արտադրական կազմակերպություններում – Դադարեցնել բոլոր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |