 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Սարչապետ, (077)867459 sarchapet.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020թվականի N 194
ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐՉԱՊԵՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՊՈՒՐԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հաշվի առնելով 12.11.2020 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Ձևակերպել Սարչապետի համայնքապետարանի կողմից իրականացված <<ՀՀ Լոռու մարզի Սարչապետ համայնքի Սարչապետ բնակավայրի հուշարձանի վերանորոգում և շրջակա պուրակի բարեկարգման>> ավարտական ակտը (շահագործման թույլտվություն):
2. Համայնքի ղեկավարի օգնական Վ.Հազոյանին՝ տրամադրել ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:
Համայնքի ղեկավար՝ ԲՈՐԻՍ ԲԱՐՈՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Սարչապետ