 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Սարչապետ, (077)867459 sarchapet.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020թվականի N 196
ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՊՐԻՎՈԼՆՈՅԵ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿՉԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ˂˂Տեղական ինքնակառավարման մասին˃˃ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և համաձայն Սարչապետ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 15-ի ˂˂Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին˃˃ թիվ 08-Ա որոշուման հավելվածի 14-րդ կետի և հաշվի առնելով Բավական Բարսեղյանի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի բնակչուհի Բավական Արշակի Բարսեղյանին տրամադրել 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ ամուսնու` Ավետիս Պողոսի Հալվաջյանի հուղարկավորության կազմակերպման համար և այդ մասին հաղորդումը ներկայացնել ավագանու առաջիկա նիստին:
2. Աշխատակազմի առաջատար մասնագետ Սվետլանա Բարսեղյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հատկացված գումարը տրամադրել բնակչին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Համայնքի ղեկավար՝ ԲՈՐԻՍ ԲԱՐՈՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Սարչապետ