Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Սարչապետ, (077)867459 sarchapet.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆՎԱՐԻ 2020թվականի N 7

ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՊՐԻՎՈԼՆՈՅԵ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿՉԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 Ղեկավարվելով ˂˂Տեղական ինքնակառավարման մասին˃˃ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և համաձայն Սարչապետ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 15-ի ˂˂Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին˃˃ թիվ 08-Ա որոշուման հավելվածի 14-րդ կետի`

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ. 

1. Պրիվոլնոյեի վարչական ղեկավար Էմիլ Գրիգորյանին տրամադրել 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ բնակավայրի սոցիալապես անապահով, միայնակ բնակվող բնակիչ` Ռազմիկ Հովհաննեսի Իսունցի հուղարկավորության կազմակերպման համար և այդ մասին հաղորդումը ներկայացնել ավագանու առաջիկա նիստին:

2. Աշխատակազմի առաջատար մասնագետ Սվետլանա Բարսեղյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հատկացված գումարը տրամադրել բնակչին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Համայնքի ղեկավար՝                                 ԲՈՐԻՍ ԲԱՐՈՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Սարչապետ