Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սարչապետ համայնքում պետության և համայնքային սեփականության պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով, մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Բորիս Բարոյան՝ համայնքի ղեկավար-հանձնաժողովի նախագահ,
2) Վոլոդիա Հազոյան՝ համայնքի ղեկավարի օգնական-հանձնաժողովի նախագահի տեղակալ,
3) Անժելա Մարտիրոսյան՝ աշխատակազմի քարտուղար- հանձնաժողովի անդամ,
4) Զավեն Մխոյան՝ ավագանու անդամ- հանձնաժողովի անդամ,
5) Մարգար Գրիգորյան՝ ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ,
6) Էմիլ Գրիգորյան՝ Պրիվոլնոյեի վարչական ղեկավար-հանձնաժողովի անդամ:
2. Համայնքի ղեկավար Բորիս Բարոյանին նշանակել աճուրդավար, աշխատակազմի քարտուղար Անժելա Մարտիրոսյանին՝ արձանագրող:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: