Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ և հաշվի առնելով կառուցապատող Հ.Թադևոսյանի հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հ.Թադևոսյանին տալ՝ <<Ցածր ճնշման ստորգետնյա գազատարի վթարային հատվածների վերատեղադրում>> նախագծման թույլտվություն:
2. Համայնքի ղեկավարի օգնական Վ.Հազոյանին՝ հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հ.Թադեվոսյանին՝ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: