Ղեկավարվելով ˂˂Տեղական ինքնակառավարման մասին˃˃ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և համաձայն Սարչապետ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 15-ի ˂˂Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին˃˃ թիվ 08-Ա որոշուման հավելվածի 14-րդ կետի և հաշվի առնելով Բավական Բարսեղյանի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի բնակչուհի Բավական Արշակի Բարսեղյանին տրամադրել 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ ամուսնու` Ավետիս Պողոսի Հալվաջյանի հուղարկավորության կազմակերպման համար և այդ մասին հաղորդումը ներկայացնել ավագանու առաջիկա նիստին:
2. Աշխատակազմի առաջատար մասնագետ Սվետլանա Բարսեղյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հատկացված գումարը տրամադրել բնակչին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: