˂˂Տեղական ինքնակառավարման մաիսն˃˃ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 15-ի ˂˂Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետ համայնքի կամավոր խնդիրները դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին˃˃ թիվ 08-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով ստացված դիմումները և համայնքի զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկող հանձնաժողովի եզրակացությունը`
ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Բարելավել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից նրանց ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն` համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հատկացված գումարները տրամադրել բնակիչներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: